ՌԴ-ում աշխատած հայ միգրանտները կարող են հեշտ եղանակով ստուգել` հայտնվե՞լ են ՌԴ միգրացիոն ծառայության «սև ցուցակում», թե՞ ոչ

ՌԴ խստացված միգրացիոն օրենսդրությունն իրական գլխացավանք է դարձել Ռուսաստանում աշխատող հարյուր-հազարավոր հայ միգրանտների համար այն դեպքում, երբ հունվարի 1-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ինչը ենթադրում է որոշակի արտոնություններ հայ միգրանտների համար: Որոշակի արտոնություններ կան, սակայն «սև ցուցակը» վերացված չէ և, ըստ էության, այն հարյուր-հազարավոր քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են ՌԴ-ում և հույսեր են կապել՝ ՀՀ ԵՏՄ անդամակցության արդյունքում արտոնություններ ստանալ ՌԴ-ում, զրկված են ՌԴ մուտք գործելու հնարավորությունից:

2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը խստացրեց իր երկիր մուտքի պայմանները՝ սահմանելով նոր կարգ` «Ռուսաստանի Դաշնության տարածք՝ օտարերկրացիների և դաշնային միգրացիոն ծառայության գծով քաղաքացիություն (ՌԴ) չունեցող անձանց չթույլատրելու հիմքեր»: Այդ նոր կարգի համաձայն` մուտքի արգելումն իրականացվել է երեք և հինգ տարով: Երեք տարով փակվել է այն քաղաքացիների մուտքը, ովքեր Ռուսաստանում բնակվելու ժամանակահատվածում խախտել են 90-օրյա կեցության ժամկետը կամ միգրացոն այլ օրենքները, կամ այլ տեսակի վարչական իրավախախտում են իրականացրել, օրինակ` մեկ անգամից ավելի տուգանվել են Պետավտոտեսչության կողմից: Իսկ հինգ տարով փակվել է այն քաղաքացիների մուտքը, ովքեր դեպորտացման են ենթարկվել:

Պաշտոնական տվյալների համաձայն` նախորդ տարի շուրջ 35 հազար հայ միգրանտ հայտնվել է «սև ցուցակում», իսկ շուրջ 170 հազարը, որոնք նախորդ տարի դեռևս բնակվում էին Ռուսաստանում, ու չի բացառվում, որ այս ընթացքում արդեն եկել են Երևան և չեն կարողացել վերադառնալ Ռուսաստան, եղել են ռիսկային խմբում:

Այս օրենքին գումարվել է մեկ այլ օրենք ևս, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 10-ից: Ըստ այս նոր կարգի` Ռուսաստանում կեցության կարգը խախտողների համար նախատեսվում է ՌԴ մուտքի արգելք շուրջ 10 տարով:

ՌԴ Դաշնային Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ասել էր, որ 120-օրյա կեցության ժամկետի խախտումն ավտոմատ կերպով կհանգեցնի ՌԴ մուտքի արգելքի 3 տարով, 270-օրյա ժամկետից ավելի ՌԴ-ում ապօրինաբար գտնվելը` հինգ տարով, իսկ 360-օրյա ժամկետից ավելի ապօրինի կեցությունը շուրջ տասը տարով կարգելի մուտքի իրավունքը դեպի Ռուսաստան:

Ենթադրաբար, հայաստանյան միգրանտների համար նախատեսված «սև ցուցակները» հունվարի 10-ից հետո է՛լ ավելի բազմամարդ են դարձել, թեև պաշտոնական տվյալներ այս մասին դեռևս չկան:

Միգրանտները, որոնք ՌԴ-ից ժամանակավորապես վերադարձել են Հայաստան և պատրաստվում են մեկնել ՌԴ, սակայն մտայնություն ունեն, որ կարող են հայտնված լինել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության «սև ցուցակում», դա կարող են ստուգել նախապես՝ առանց շատ ավելի երկար ընթացակարգի, ինչը ենթադրում է դիմում ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը, որն էլ իր հերթին՝ պետք է դիմի ՌԴ համապատասխան մարմնին:

Երկար ընթացակարգերից խուսափելու համար ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունն առցանց հարցման հնարավորություն է տալիս, որի միջոցով դիմումների այլ ձևերին ևս հնարավոր է ծանոթանալ:

Առցանց դիմումի ձևին ծանոթանալու, հավելյալ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք այցելել այս հղմամբ ՌԴ Դաշնային Միգրացիոն ծառայության պաշտոնական կայք: Դիմումի ձևը լրացնելիս դժվարությունների հանդիպելու դեպքում կարող եք լրացնելու մասին հավելյալ մանրամասներ ստանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ:

mig

proverka_zapreta_na_vyezd_2

proverka_zapreta_na_vyezd_1

Ըստ ՌԴ ԴՄԾ-ի, այս եղանակով միգրանտները կարող են հակիրճ տեղեկություն ստանալ, իսկ մերժման մասին հավելյալ մանրամասների համար Դաշնային Միգրացիոն ծառայությունն առաջարկում է պաշտոնական նամակով դիմել, որի մասին մանրամասներ ևս կարելի է գտնել այս հղումներում:

Տեսանյութեր

Լրահոս