Ինչպե՞ս դուրս բերել խորխը թոքերից

Երևի դժվար թե հանդիպի այնպիսի մարդ, ով իր կյանքի ընթացքում բախված չլինի կրծքային թաց հազի խնդրի հետ։
Դրա առաջացման պատճառները տարբեր կարող են լինել՝ ծխելուց մինչև բրոնխիտ և թոքաբորբ։
Սրա բուժումը մեկն է. անհրաժեշտ է բնական ճանապարհով ջրիկացնել և հեռացնել լորձը շնչուղիներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ եղանակներից մի քանիսը՝

1. Սոխի թուրմով խորխաբեր միջոց

Անհրաժեշտ մթերքները՝

Կարդացեք նաև

1. Թարմ, ջրիկ մեղր- 50 գ
2. Սոխ- կես կգ
3. Մաքուր ջուր -1 լիտր
4. Շաքարավազ – 1 կգ

Պատրաստման եղանակը՝

Մաքրել և մանրացնել սոխը, ապա կաթսայի մեջ լցնել ջուրը և ավելացնել սոխն ու շաքարավազը։
Խառնուրդը եռացնել դանդաղ կրակի վրա մոտ 3 ժամ, ապա մի փոքր սառեցնել և ավելացնել մեղրը։
Ստացված զանգվածը լցնել ամուր փակվող տարայի մեջ։
Ընդունել ամեն անգամ ուտելուց հետո՝ 5-6 ճ/գ։

2. Բանանով եփուկ

Անհրաժեշտ մթերքները՝

1. Հասած բանան – 2 հատ
2. Շաքարավազ – 50 գ
3. Մաքուր ջուր – 1 բաժակ

Պատրաստման եղանակը՝

Հարկավոր է եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, ապա կաթսան վերցնել կրակի վրայից և ստացված օշարակին ավելացնել մանր քերիչով անցկացված բանանները։
Լավ խառնել և օգտագործել թեյի հետ։

 

3. Սև բողկի թուրմով խորխաբեր միջոց

Անհրաժեշտ մթերքները՝

  • 1 մեծ սև բողկ
  • 2 ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը՝

Բողկի կենտրոնը փորել (զանգվածի 1/3-ից ոչ ավելին)  և մեջը լցնել մեղրը։
Ապա զգուշորեն բողկն իջեցնել սառը ջրով տարայի մեջ, թողնել 5 ժամ՝ թրմվի։ Այնուհետև խմել բողկի միջի թուրմը և տեղը նորից մեղր լցնել։

4. Սոխով և կարտոֆիլով խորխաբեր միջոց երեխաների համար

Անհրաժեշտ մթերքները՝

  • 1 միջին չափի խնձոր
  • 1 լիտր ջուր
  • 1 միջին չափի կարտոֆիլ
  • 1 գլուխ սոխ

Պատրաստման եղանակը՝

Կաթսայի մեջ լցնել վերը թվարկված բոլոր մթերքները և եփել այնքան, որ մնա զանգվածի ուղիղ կեսը։
Ստացված եփուկից 1-ական թ/գ խմեցրեք ձեր երեխային ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ։

 

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

Տեսանյութեր

Լրահոս