Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ի որոշումների և ԲՀԿ-ականների մասին

«ՀՀԿ-ի բոլոր որոշումները կարևոր են: ՀՀԿ-ն ոչ միայն իշխող ուժն է, այլև քաղաքական ռիթմի թելադրողը: Կուսակցական բոլոր որոշումներն ունեն իրենց ազդեցությունն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ սպասել այսօր ՀՀԿ խորհրդի նիստից:

Ըստ նրա՝ որոշումները կայացվում են բաց ընթացակարգերով և ՀՀԿ որոշումը կարող է օրակարգ ծառայել երկրի քաղաքական կյանքի համար:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն մի քանի պաշտոնյաների հրաժարականներ է պահանջում, Ա. Աշոտյանը պատասխանեց, թե չի պատրաստվում իր գործը թողնել ու մեկնաբանել որոշ ԲՀԿ-ականների ինչ-որ հայտարարությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս