Սոֆի Լորենի երիտասարդ մնալու գաղտնիքը

Սոֆի Լորենի առաջարկած՝ դեմքի այս հրաշալի դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 1թ/գ դոնդող (желатин), որի վրա ավելացնում ենք 100մլ սերուցք (չոր մաշկի համար) կամ կաթ (նորմալ մաշկի համար) կամ կեֆիր (յուղոտ մաշկի համար):

Ստացված զանգվածը 5-6 ժամով պահում ենք սառնարանում, որպեսզի դոնդողը հասցնի լուծվել: Այնուհետև այն լցնում ենք մանրացնող սարքի (блендер) մեջ, ավելացնում 1 թ/գ մեղր և 1ճ/գ չոր սպիտակ գինի: Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք և լցնում ապակե տարայի մեջ: Այս քսուքը բավականին երկար ժամանակ կարելի է պահել սառնարանում:

Դոնդող պարունակող քսուքն ունի ձգող հատկություն: Ամբողջ կուրսը կազմված է 10-15 դիմակից, որոնք պետք է դեմքին դնել օրումեջ հաճախականությամբ: Այնուհետև պետք է մեկ ամսով դադար տալ, ապա նորից կրկնել:

Պատրաստի դիմակը քսում ենք մաքուր դեմքին և պարանոցային հատվածին, 15րոպե անց մաքրում տաք ջրով: Եթե դիմակն օգտագործում եք առավոտյան, ապա այն պետք է լինի սառը վիճակում, իսկ եթե երեկոյան` մի փոքր տաքացրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս