Բաժիններ՝

Ինչո՞ւ են մեր աչքին թռչող «ճանճիկներ» երևում

Մարդկանց մեծ մասն օդում թռչող «ճանճիկներ» է տեսնում, հատկապես՝ լավ լուսավորված տարածքներում, օրինակ՝ պարզ երկնքում: Այս երևույթն ունի իր գիտական անվանումը՝  ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխություն:

Մեր աչքի ապակենման մարմինը թափանցիկ դոնդողանման նյութ է, սակայն, կախված տարբեր հիվանդություններից, վնասվածքներից, աչքերի ծանրաբեռնվածությունից, նրանում առկա առանձին մանրաթելերը հաստանում են և կորցնում իրենց թափանցելիությունը: Հենց այս պատճառով էլ մեզ թվում է, թե օդում «ճանճիկներ» կան:

Սովորաբար, մեր աչքի ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխությունը վտանգավոր չէ և բարդություններ չի առաջացնում, բայց, եթե ճանճերն ի հայտ են գալիս անսպասելիորեն՝ ուղեկցված լուսային ճառագայթներով, սա կարող է դառնալ ցանցաթաղանթի շերտազատման պատճառ, ինչն էլ կուրության է հանգեցնում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս