Բաժիններ՝

«ԼՂՀ իշխանությունները պարտավոր են մեղավորներին ենթարկել խստագույն պատասխանատվության». Նիկոլ Փաշինյան

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  Facebook-ի իր էջում գրել է.

«Խստորեն դատապարտելով ներհայկական հարցերը բռնությամբ պարզելու ցանկացած փորձ, հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

1. ԼՂՀ իշխանությունները պարտավոր են պատժել Արցախի պետականության հեղինակությանը լրջագույն հարված հասցրած Բերձորի միջադեպի բոլոր մեղավորներին, եւ ԼՂՀ Քրեական օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց ենթարկել խստագույն պատասխանատվության:

2. Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է դադարեցնեն «ռեժիմի դեմքը պարզելու» գործելակերպը: Ռեժիմի հանցավոր, կոռումպացված եւ մարդասպան էությունը պարզված է վաղուց, պարզված է բազմիցս: Այս ոլորտում նոր բան պարզելու փորձերը անիմաստ են:

3. Հայաստանում իշխանափոխության իրականացման հիմքում պետք է դրվի բոլորովին այլ, բոլորովին նոր տրամաբանություն եւ գործելակերպ, որում հնարավորինս հաշվի են առնված նախկինում ընդդիմության թույլ տված բոլոր սխալները, որտեղ իշխանափոխության սցենարը բաց է, հրապարակային, Հայաստանի պետականության անկման վտանգներ չի պարունակում, հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության շահերը, գործընթացին մասնակից, հետեւորդ յուրաքանչյուր քաղաքացու շահերը՝ ընդհուպ հնարավոր ապօրինությունների հաշվառումով։

4. Վրդովված եմ Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի, նրա ընտանիքի անդամների, նրա գործընկերների հետ տեղի ունեցածի կապակցությամբ եւ նրանց մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս