Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել ճապոնացի երկրորդ պատանդին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել ճապոնացի երկրորդ պատանդ Կենձի Գոտոյին: Իսլամականները տարածել են համապատասխան ձայնագրությունը:

Ձայնագրությունում ճապոնացին պատկերված է նարնջագույն գույնով և ծնկի եկած վիճակում: Նրա կողքին կանգնած է դանակով ու դիմակով մարդը, ով Ճապոնիայի իշխանություններին մեղադրել է իր հայրենակիցների մահվան մեջ: Նա ընդգծել է, որ իր դանակը խոցելու է ոչ միայն Կենձիին, այլև` Ճապոնիայի մյուս քաղաքացիներին, և Ճապոնիայի համար սկսվելու է սարսափի ժամանակաշրջան:

Տեսանյութն ավարտվում է պատանդին մահապատժի ենթարկելով: Ճապոնիայի իշխանությունները հաստատել են տեսանյութի իսկությունը և դատապարտել են մահապատիժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս