Բաժիններ՝

19-ամյա Հայկազ Բարսեղյանին սպանել են դաժանորեն. պատմում են հարազատները (տեսանյութ). news.am

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանին, որին հունվարի 29-ին զորամասի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված էին գտել, սպանել են դաժանորեն։

Այս մասին NEWS.am-ին պատմեցին Հայկազի հարազատները՝ նշելով, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելուց, սակայն մինչեւ այդ տղային ծեծել են, սուր գործիքը մտցրել թեւի մեջ:

«Կապտուկներ են եղել աճուկի մասում, թեւերին, շրթունքն է վնասված եղել, վիզը՝ կապտած, ձեռքերը՝ արյան մեջ: Աջ արմունկի մասում սուր գործիք են մտցրած եղել: Նախնական եզրակացության մեջ մահվան պատճառը գրված է՝ մեխանիկական շնչահեղձություն: Ըստ երեւույթին, մինչեւ կախելը մահացած չի եղել: Մտածել են՝ կարող է մահանալ, տարել, կախել են, որ տպավորություն լինի, թե ինքնասպան է եղել: Իրենց չորսի բուշլատի միջի թելերը հանել են, կապել են իրար ու կախել»,- պատմեց Հայկազի հորեղբայր Ալեքսան Վանյանը՝ նշելով, որ իրենց տեղեկություննրով՝ սպանությանը մասնակցած կուրսանտներից մեկը գնդապետի որդի է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս