Բաժիններ՝

«Այո, հնարավոր է, որ Պերմյակովը մենակ 7 հոգու սպաներ». արցախյան պատերազմի մասնակից. aravot.am

Aravot.am-ը գրում է. Արևելագետ, արցախյան պատերազմի մասնակից, ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու Արտակ Ավետիսյանը՝ որպես արցախյան պատերազմի մասնակից, զենք-զինամթերք օգտագործած անձ`չի բացառում, որ Պերմյակովը կարող էր ինքնաձիգով մենակ միանգամից 7 հոգու սպանել: «Այո, կարող էր, ես ավելի քան վստահ եմ: Լեգենդներ, կարծիքներ են շրջանառվում անհնարինության մասին, մանավանդ ինչ-որ պատգամավորներ են այս մասին կարծիքներ հնչեցնում, որոնք կյանքում բանակ չեն եղել, ավտոմատի ետն ու առաջը չգիտեն: 30 քառակուսի տարածք չի՞ եղել, քնած մարդ, հատկապես խոր քնի ժամանակ մարդու ամենահոգնած վիճակն է, քնած տեղից մարդը ի՞նչ կարող էր անել: Եվ եթե մեկը ելել է, փորձել է ինչ-որ բան անել, մյուսը փոքր երեխա, կին, վախից չեն շարժվել, զենքը պահել է վրեքը, ասել` չշարժվեք, թե չէ կկրակեմ, մարդիկ էլ տեղների մեջ հույսով, որ չշարժվելու դեպքում չի կրակի, չի սպանի, լուռ պառկել են: Հնարավոր է և երկու հոգու սպանել է, հետո մտել է մյուս սենյակ, ասել` չշարժվեք, թե չէ ձեզ էլ կսպանեմ, մարդիկ վախից չեն շարժվել, բայց օգուտ չի տվել: Չնայած ես չեմ բացառում, որ թափթփուկը մենակ չի եղել, այլ եղել են 2-3 հոգով, չեմ ուզում վարկածաշինության մասնակցել, անիմաստ, անշնորհակալ, հիմար գործ է , բայց որ նա կարող էր մենակ այդքան մարդ սպանել, ես չեմ կասկածում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս