Բաժիններ՝

Արա Ղազարյանը կմասնակցի ՄԻԵԴ դատավորի ընտրության երկրորդ մրցույթին. «Փաստինֆո»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար օրերս հայտարարված նոր մրցույթին ևս միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը մասնակցության  հայտ ներկայացնելու է: Այս մասին  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա՝ ընդգծելով, որ նոր մրցույթին մասնակցելու համար պարտավորեցնում է այն հանգամանքը, որ առաջին մրցույթը գնահատած Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը իր և  ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունները  գնահատել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի  21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող: («Փաստինֆո»՝ այդ դրույթի համաձայն, Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:)

Պարտավորեցնող է նաև այն, որ  առաջին մրցույթի վերաբերյալ՝ ընթացակարգային մասով,  նույնպես որևէ առարկություն չի ներկայացվել: «Այսինքն՝ ես ուղղակի երկրորդ անգամ եմ գնահատվելու, լավ է, որ, որքան հասկացա մրցույթի  կանոնակարգից, ես այլևս պարտավորված չեմ լինի կրկին փաստաթղթեր ներկայացնել: Երևի իմ ինքնակենսագրականում որոշ փոփոխություններ կկատարեմ՝  հոկտեմբերից հետո որոշ հետազոտություններ եմ կատարել, ձեռնարկներ են հրատարակվել»,- ասաց Արա Ղազարյանը՝  հույս հայտնելով, որ այս անգամ եւս կընդգրկվի թեկնածուների եռյակում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս