Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Արծվանիստ գյուղի տարածքում. կա 1 զոհ, 5 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի վարորդ, 38-ամյա Կարեն Փիրումյանը Վարդենիս- Մարտունի ավտոճանապարհի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել չիչխանի (աբլեպիխայի) ծառերին և վթարի ենթարկվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որից երկուսը մանկահասակ երեխաներ են՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացողը կին է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Փիրումյանը բնակվում է Երևանի Նուբարաշենի խճուղու 5-րդ շենքում և աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում՝ որպես օպերլիազոր:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս