Բաժիններ՝

«Մերգելյան ինստիտուտի» մոտ բեռնատարը հարվածել է ծառին

Հունվարի 30-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցում` «Մերգելյան ինստիտուտի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը հարվածել է ծառին, ծառը շրջվել է մոտակա խանութի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդու ծառը ընկել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 3/10 հասցեում գտնվող խանութի տանիքին (խանութի ծածկը դեֆորմացվել է` 0,5 քմ), իսկ մոտակայքում գտնվող սյունը թեքվել է:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Երքաղլույս» ՓԲԸ-ի և Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս