Բաժիններ՝

ՓՄՁ-ների ներկայացուցիչները վարչապետի պատասխանից հետո կորոշեն՝ գործադուլ անե՞լ, թե՞ ոչ

Թեև ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է երկուշաբթի օրը պատասխանել ՓՄՁ-ի ներկայացուցիչներին, սակայն նրանք որոշեցին երկուշաբթի օրը, ժամ 11-ին հավաքվել ԱԺ-ի մոտ։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խոստացել էր, որ երկուշաբթի օրը ԱԺ-ում արտահերթ նիստ կհրավիրեն «Շրջանառության հարկի մասին նոր օրենքը» կամավոր սկզբունքով վերափոխելու հարցը քննարկելու համար։

168.am-ը ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանց այդ քայլը չի՞ նշանակում, որ իրենք չեն հավատում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրենց դրական պատասխան կտա՝ նա պատասխանեց, որ բնականաբար, չեն վստահում վարչապետին։

Իսկ ինչ վերաբերում է փետրվարի 1-ին հայտարարված գործադուլին, ապա Արտակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դեռևս կսպասեն և վարչապետի պատասխանից հետո կորոշեն՝ ինչ անել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս