Բաժիններ՝

Իրինա Դուբցովայի համերգն Ադրբեջանում չի կայանա

Երգչուհի Իրինա Դուբցովան կորցրել է գիտակցությունն ու ընկել է «Շերեմետևո» օդանավակայանում: Այս մասին գրում է dni.ru կայքի՝ տեղեկացնելով, որ Դուբցովան պատրաստվում էր մեկնել Ադրբեջան, որտեղ պետք է տեղի ունենար երգչուհու համերգը:

Բժիշկները տեղեկացրել են, որ առայժմ չեն կարող հստակ նշել, թե երգչուհու մոտ ինչ է ախտորոշվել. այն պարզ կլինի օրվա վերջում: Միաժամանակ նրանք նշել են, որ թռիչքը կարող է վտանգել երգչուհու կյանքը:

Նշենք, որ երգչուհու նվագախումբը, ինչպես նաև տնօրենը Բաքվում են, որտեղ զբաղվում էին համերգի կազմակերպչական հարցերով: Համերգը պետք է տեղի ունենար այսօր երեկոյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս