Ցեղասպանության գլխավոր միջոցառումները ապրիլի 23-24. Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ, միջազգային ֆորում, ջահերով երթ, համերգներ ողջ աշխարհում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ամփոփեցին նիստի արդյունքները և Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի միջոցառումները:

Վիգեն Սարգսյանը ներկայացրեց պետական հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքները, որի ընթացքում վերջնականապես հստակեցվել են բոլոր գլխավոր միջոցառումները: Ըստ նրա` հռչակագիրը քննարկելուց և ընդունելուց հետո քննարկվել են ՀՀ-ում և արտերկրում իրականացվելիք հիմնական միջոցառումները, ներկայացվել է այն իրավական պահանջների թղթածրարը, որը մշակվում է հայ իրավաբանների կողմից և այն իրենից ներկայացնում է Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հայեցակարգ:

Սարգսյանի փոխանցմամբ`հաստատվեց պետական պաշտոնական կայքէջը ևս, հրապարակվեց պաշտոնական նամականիշը, ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրեց հուշադրամները` կապված 100-րդ տարելիցի հետ, որոնք երկու շարքից են բաղկացած լինելու: «Պետական հանձնաժողովի տարածաշրջանային  հանձնախմբերի առաջարկությամբ հրապարկվեց հռչակագիրը և ողջ հանձնաժողովի ներկայությամբ ՀՀ նախագահը ընթերցեց հռչակագիրը, այն երեկ հրապարկվել է վեց լեզուներով: Տեղադրված է պաշտոնական կայքէջում:

Այսօր մենք շարունակել ենք աշխատանքը տարածաշրջանայյին հանձնախմբերի հետ, նրանք հսկայածավալ աշխատանք են իրականացնում գիտական, մշակութային բնույթի միջոցառումների համակարգման ուցղղությամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ` մարտի 18-20-ը Հայաստանում կանցկացվի «Արարատի ստորոտին»խորագրով մեդիա ֆորում, որը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը պատրաստելու խթան կդառնա: Ապա, նրա խոսքով. ապրիլի 22-24-ը կլինի ոգեկոչման արարողությունների գագաթնակետը. ընդդեմ Ցեղասպանության հանցագործների հասարակական քաղաքական ֆորում, ապրիլի 23-ին` սրբադասման կարգ Սուրբ Էջմիածին եկեղեցում` սրբերի դասին են դասվելու մարտիրոսները, որն անհատականացված չէ, վերաբերում է կոլեկտիվ հիշողությանը,  Հանրապետության հրապարակում ելույթ կունենա SOAD ռոք խումբը, որը մշտապես  պայքարել է Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար, ապրիլի 23-ին երեկոյան նախատեսվում է ջահերով երթ, որը դարձել է համազգային միջոցառում, ապա ոգեկոչման գլխավոր արարողությունը ապրիլի 24-ին` ժամանած պատվիրակները, հյուրերը ելույթ կունենան Ծիծեռնակաբերդում, ապա կբացվի երթը դեպի ծիծեռնակաբերդ ժամը 13-ից, երեկոյան դասական համերգ, որին մասնակցելու են երաժիշտներ այն երկրներից, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, նրանք կատարելու են հիմնականում  20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս