Բաժիններ՝

Սթոլթենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն հրամանատարական կետեր կհիմնի եվրոպական վեց երկրում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հաստատել է Արևելյան Եվրոպայի վեց երկրում ՆԱՏՕ-ի հրամանատարական կետեր ու արագ արձագանքման ուժեր տեղակայելու պլանները:

Սթոլթենբերգը մանրամասնել է, որ խոսքը գնում է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Լեհաստանի ու Բուլղարիայի մասին: Ակնկալվում է, որ այդ հարցում վերջնական որոշում կընդունվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որը փետրվարի 5-ին անցկացվելու է Բրյուսելում:

Սթոլթենբերգի խոսքերով՝ այդ հրամանատարական կետերը կդառնան կապող օղակ ազգային զորքեր ու ՆԱՏՕ-ի զորքերի միջև: Սթոլթենբերգը հավելել է, որ կանցկացվեն նաև համատեղ զորավարժություններ ու պլանավորում:

Հունվարի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային սահմանակից եվրոպական երկրներում ծավալի հրամանատարական կետեր ու արագ արձագանքման ուժեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս