Բաժիններ՝

Լևոն Մութաֆյան. «Ես մեկ ապացույց, որ Պերմյակովը մենակ չի գործել»

Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ավետիսյաններին սպանդի ենթարկման մեջ մեղադրվող պերմյակովին տարել են հանցագործության վայր, որտեղ նա ուշաթափվել է…

Դատական հոգեբանությամբ զբաղվողները չհետաքրքրվեցի՞ն, թե ինչո՞ւ է ուշաթափվել…

Սառնասրտորեն վեց հոգու սպանած, իսկ վեցամսյա երեխային մորթի ենթարկած անձը չէր ուշաթափվի, կշարունակեր շատ հանգիստ ցուցմունքներ տալ:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Պերմյակովը մենակ չի գործել, նա թաքցնում է հանցակիցներին: Հայտնվելով դեպքի վայրում՝ նա հուզական շոկի մեջ է հայտնվել, նրա աչքի առջև վերարտադրվել է սպանդը, և ուշաթափվել է: Եթե ինքը միայնակ գործած լիներ՝ չէր կարողանա պատկերացնել այն պարզ պատճառով, որ վեց հոգու սպանդի ենթարկող մարդը չի կարող էմոցիոնալ հիշողություն ունենալ…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս