Բաժիններ՝

Կախված վիճակում հայտնաբերված 19-ամյա զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր կան. նախնական վարկածով՝ նրան ծեծել, հետո կախել են. shamshyan.com

Երեւանի N ուսումնական զորամասի մարզահրապարակում հունվարի 29-ին, ժամը 06:35-ին կախված վիճակում հայտնաբերված զինծառայող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մարմի վրա բռնության հետքեր կան, ինչը ենթադրում է, որ նրան ծեծել են, հետո՝ կախել:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա համագյուղացիները:

Վերջիններիս խոսքով՝ ակնհայտ է, որ տղային կտտանքների են ենթարկել, բայց դեռ հստակ վարկած չկա, թե որը կարող է նման դաժան սպանության վարկած լինել:

«Այդ տղան նվիրված էր իր ծառայությանը ու պատրաստ էր կյանքը տալ հայրենիքի համար ու այսօր նման երիտասարդին նման դաժանությամբ սպանում են: Հայրենիքի համար զոհվելու դեպքում գուցե ինչ-որ չափ արդարացված կլիներ նրա մահը, բայց ոչ ոք չի կարողանում համակերպվել նման կորստի հետ: Մենք խնդրում ենք գտնել եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորին կամ մեղավորներին»,- պահանջեցին նրանք:

Մինչեւ այդ Նիզամիի գյուղապետ Հարություն Կարապետյանը SHAMSHYAN.com-ի հետ զրույցում նշել էր, որ, որ Հայկազը սիրով է ծառայել, շատ համեստ եւ կյանքը սիրող երիտասարդ էր, հետեւաբար՝ նրան ճանաչողները չեն կարողանում համակերպվել այդ լուրի հետ եւ շոկային վիճակում են: Ավելին` Հայկազը ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որից հետո ընդունվել էր ուսումնական զորամաս:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս