Բաժիններ՝

Պահանջում են, որպեսզի վարչապետը պատասխանի

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիան են շարունակում Փոքր և միջին ձեռներեցները` տոնավաճառների առևտրականները` ընդդեմ «Շրջանառության հարկի մասին նոր օրենքի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից գործելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որի համաձայն՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ:

Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ շատ վիրավորված են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, որ մինչև հիմա իրենց պատասխան չի տվել։

«Դուք չբարեհաճեցիք ներկայանալ և մեզ պատասխան տալ։ Այսօր պահանջելու ենք, որ վարչապետը դուրս գա ու պատասխան տա, թե ինչո՞ւ չեն կասեցնում այս օրենքը»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Ցուցարարներն այժմ վանկարկում են՝ «Վար-չա-պետ, դուրս ա-րի», «Հո-վիկ, դուրս ա-րի»։

«Վարչապե՛տ, դուրս արի քո տաք կաբինետից ու պատասխանի մեզ կամ հեռացի՛ր»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, որին հաջորդեցին «Վարչապետ հեռացի՛ր» կոչերը ակցիայի մասնակիցների կողմից։ Մանրամասները և տեսանյութը` առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս