Բաժիններ՝

Թուրքիան երբևէ չի հրաժարվի TANAP գազատարի նախագծից. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) Թուրքիայի համար ունի հատուկ նշանակություն, և Անկարան երբևէ չի հրաժարվի այդ կարևոր նախագծից:

Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան ու Ադրբեջանը շատ ջանքեր են գործադրել տվյալ նախագծի իրագործման ուղղությամբ: Չավուշօղլուն ընդգծել է, որ TANAP գազատարի նախագծի իրագործման համար գոյություն չունի որևէ խոչընդոտ:

Չավուշօղլուն, ով նախօրեին Աշգաբադում մասնակցել է Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը, հայտարարել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը Թուրքմենստանին կոչ են անում մասնակցել TANAP գազատարի նախագծի իրագործմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս