Բաժիններ՝

Ջոն Քերին կարող է փետրվարի սկզբին այցելել Մոսկվա. մամուլ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ռուս ու ամերիկացի դիվանագետները մշակում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մոսկովյան այցի հնարավորությունը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար:

Թերթի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ այցը տեղի է ունենալու փետրվարի 4-5-ին: Սակայն այն դեռ հաստատված չէ վերջնականապես: Ակնհայտ է, որ պատրաստվող բանակցությունների առանցքային թեման հանդիսանալու է Ուկրաինայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ը Ժնևում տեղի ունցած ապրիլյան հանդիպումից հետո չի մասնակցել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բազմակողմ բանակցություններին, և Քերիի այցը կդառնա նրա ցուցիչ, որ Վաշինգտոնը դեմ չէ այժմ ակտիվորեն միանալու տվյալ գործընթացին:

Ակնկալվում է նաև, որ նախարարները կքննարկեն նաև միջազգային այլ սուր խնդիրներ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորումը, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, Սիրիայում տիրող իրավիճակն ու «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային ջանքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս