Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը (տեսանյութ)

Հունվարի 29-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` «Վինի Թուխ» մանկական սրճարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Լեքսուս» մակնիշի 34 ZA 841 պ/հ (վարորդ՝ Ա. Մ., ծնվ. 1990թ.) և «Դեյվու» մակնիշի L2888 պ/հ (վարորդ՝ Վ. Ջ., ծնվ.1957թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները վարորդներին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Վ.Ջ.-ը՝ ծանր կայուն:

Փրկարարները «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ն. Ե.-ի դին:

Տեսանյութը` Գագիկ Շամշյանի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս