Բաժիններ՝

Ֆելիքս Ցոլակյանը՝ Պերմյակովի միայնակ լինելու, Գյումրում գտնվող ոստիկանների և խոիճապի մասին. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն ներկայացնում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հարցազրույցը՝ Գյումրիում արհեստականորեն ստեղծված «խուճապի» եւ ոստիկանական  բաժանմունքներ հրավիրվող գյումրեցի ակտիվիստների հարցաքննության մասին:

– Արդյո՞ք Գյումրիում խուճապ նկատում եք: Ինչո՞վ կարելի է  բացատրել վերջին մի քանի օրերին  տարբեր լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Գյումրիում իբրեւ թե խուճապ է.  գրում, ապա հերքում են՝ իբրեւ թե զինծառայող է փախել: Հատկանշականն այն է, որ իշխանամերձ լրատվամիջոցներն են ակտիվ այս տեղեկությունների տարածման ու հերքման հարցում:

-Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, իշխանական եւ այլն… ով է տարածում: Այո, դեպքից դեպք նման բաներ լինում են, բայց դրանք բոլորը պայմանավորված են նրանով, որ մարդկանց մի խումբ կա երեւի, որ սիրում է նման բան:

Հետ գնալով այն խաղաղ օրերը՝ ասեմ, որ երեւի հիշում եք, որ մեկ էլ հաղորդագրություն էր լինում՝ էսինչ տեղը ռումբ է դրած: Գնում, ստուգում են՝ չկա: Պատահել է՝ հայտնաբերվել են այդ մարդիկ:  Տարբեր շարժառիթներ կան, ես չեմ կարող ասել՝ ինչո՞ւ… կարող եմ ասել միայն, որ ստահոդ լուրեր տարածելը շատ վատ է, դա բնակչության մեջ առաջացնում է վախի զգացողություն, դրա հետ կապված ասել եմ, որ մի ձեւ կա, ես պայմանավորվել եմ ոստիկանության  վարչության պետի հետ, որ ցանկացած նման ինֆորմացիայի  դեպքում ճշտում են՝ կա նման բան, թե՝ չէ: Չեղած բան է, բայց սա արդեն երրորդ օրն է՝ այդ ձեւի լուրեր  եղան, բոլոր դեպքերում հարկավոր է, որ տարածող  լրատվամիջոցները դիմեն ոստիկանություն, քանի որ չի կարելի մարդկանց զգացմունքների վրա խաղալ, դա շատ վատ բան է:

Հետո էլ՝ ինչքան հեռու են Գյումրիից, վախի աչքերը մեծ է: Հղում են անում իրենց աղբյուրների վրա, էդ աղբյուրը ո՞րն է, իմ ասածներն են երեւի՝ այն մարդիկ, ովքեր հավանաբար տարածում են:

– Իրավապահները շարունակում են հունվարի 15-ին Գյումրիում անցկացված ցույցի մասնակիցներին տանել-բերել ոստիկանություն: Կան տարբեր տեղեկություններ նաեւ այն մասին, որ ֆիզիկական բռնություն են գործադրել որոշ անձանց նկատմամբ: Չե՞ք կարծում, որ նման գործելաոճը կարող է եւ հակառակ ազդեցությունն ունենալ:

– Ես առաջին օրը կապվել են ոստիկանության պետի հետ, խոսել մարդկանց հետ, ես դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում, թող հրավիրեն, խոսեն: Մարդկանց հրավիրելը նորմալ է, եղել են դեպքեր, որոնց հետ կապված խոսելու բան կա: Ոստիկանության աշխատանքը ես չեմ ղեկավարում, բացի դրանից ոստիկանությունը մարզպետարանին ենթակա կառույց չէ, բայց հետեւանքները կամ վերջն ինչ կլինի, ապագան ցույց կտա:

Ինչ մնում է  բռնություններին, ասեմ, որ ես խոսել եմ ոստիկանապետի հետ, նա ասել է՝ ցույց տվեք մի օրինակ, եւ ես օրինակ չեմ ունեցել, որ ասեմ՝ այսինչ մարդու հետ այս կերպ են վարվել: Հետաքննություն են իրականացնում, եւ դա բնական է, քանի որ կան տուժողներ:

-Հնարավո՞ր է, որ  Գյումրու  բնակչությանը վտանգ է  սպառնում, կամ Պերմյակովը մենակ չի եղել:

– Ես չեմ կարող դրանց պատասխանել՝ ոստիկանական ուժերը հեռացե՞լ են՝ չեն հեռացել, Պերմյակովը մենա՞կ է եղել՝ չի եղել, չգիտեմ: Ոստիկանության պետի առաջին տեղակալն ասաց՝ քննարկվում են տարբեր վարկածներ: Ես չեմ կարող այդ մասին ոչինչ ասել, եւ քննությունը ցույց կտա: Ես իմանում եմ այն, ինչ դուք մոտավորապես, քննություն է կատարվում, ընթացքի մեջ է, եթե մի բան ավել էլ իմանում եմ, զուտ խոսակցական մակարդակի:

Ամբողջությամբ՝ սկբզնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս