Գյումրիի ողբերգությանը հաջորդած տրամադրությունները ոչ թե սպանության, այլ հայ-ռուսական հարաբերությունների անհամաչափության հետևանք են. Մարկեդոնով

«Գյումրիի ողբերգությանը հաջորդած տրամադրությունները ոչ թե սպանության, այլ հայ-ռուսական հարաբերությունների անհամաչափության հետևանք են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը` անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակին:

Նա նշեց, որ Հայաստանում Գյումրիի ողբերգությանը հաջորդած հակառուսական տրամադրությունները պարզապես մեկ սպանության և հանցագործության հարց չեն, այլ ավելի լայն` հարաբերությունների խնդիր են: Ըստ նրա` խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների անհամաչափության մեջ է, որը Ռուսաստանի համար այդքան էլ կարևոր չէ:

«Երբ Ռուսաստանի համար խնդիրները շատ ավելի խոշոր են, գլոբալ խնդիրներով է զբաղված  Մոսկվան, բարձր ղեկավարությունը հարցերով դետալային կերպով չի զբաղվում, այդ դետալներն ու մանրամասները նույնիսկ այդպես են ընկալվում, ինչպես Հայաստանում: Այս իրավիճակից ելքը հասկանալն է այդ անհամաչափությունը և այդ հարցով ավելի լուրջ զբաղվելը»,- ասաց Մարկեդոնովը:

Ալեքսանդր Մարկեդոնովի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ:  

 

Տեսանյութեր

Լրահոս