Կախված վիճակում հայտնաբերված զինծառայողի դեպքով նախնական քննություն է կատարվում

Երևանում տեղեկայված ուսումնական զորամասի մարզահրապարակում այսօր պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերվել էր զինծառայող Հայկազ Բարսեղյանի դին: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ այս պահին նախնական քննություն է կատարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, և մանրամասները կհաղորդեն ավելի ուշ:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղրոդագրության՝ մարմինը հայտնաբերվել էր ժամը 06:35-ի սահմաններում:

Տեսանյութեր

Լրահոս