Բաժիններ՝

«Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, որ իբր իրենք հայկական անօդաչու թռչող սարք են խոցել։

«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր haqqin.az կայքը ժամը 14:48 տեղեկություն էր տարածել, թե 40 րոպե առաջ Աղդամի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարք է խոցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս