Այսօր պետական հանձնաժողովում որոշվելու է Ճոյտի ֆիլմի ճակատագիրը. «ՉԻ»

«ՉԻ»-ն գրում է. «Այսօր տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը, որը նախագահելու է Սերժ Սարգսյանը։

«ՉԻ» տեղեկություններով, ի թիվս այլ միջոցառումների, կորոշվի նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի, ստեղծած ֆիլմի ճակատագիրը։

Նշենք, որ փետրվարի 10-ին առաջին անգամ մեծ էկրան կբարձրանա Ճոյտի հեղինակած «Հիշողություն» ֆիլմը, որը ըստ էության վերջինիս հիշողությունների էկրանավորումն է։

«ՉԻ» տեղեկություններով՝ Հայոց ցեղասպանությունը հայուհու և թուրք երիտասարդի սիրավեպի սենտիմենտալ մոտիվներով ներկայացված եղեռնի թեման է, որը ներկայացված է ոչ այնքան պրոֆեսիոնալ, երբեմն նաև պատմական փաստերի աղավաղւումներով, գեղարվեստական ոչ գրագետ լուծումներով, առաջացրել է օրերս փակ դիտմումին հրավիրված կինոոլորտի, պատմության, ինչպես նաև միջազգային իրավունքի մասնագետների վրդովմունքը։
«Չի» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջիններս էլ նախաձեռնել են այսօր հանձնաժողովում բարձրացնել ֆիլմի հեռանկարի, իսկ ավելի ճիշտ՝ նրա ցուցադրությունը առժամանակ հետաձգելու և գոնե որոշ մտքեր ու դրվագներ խմբագրելու միջոցով հղկելու հարցը։

Ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ ինքնշխանություն» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս