Բաժիններ՝

30 տարի անց ԵՄ-ի երկրներից որևէ մեկը չի հանդիսանա «Մեծ Յոթնյակի» անդամ. Յունկեր

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալ տնտեսական գործընթացների ֆոնին ԵՄ-ին սպասվում են լուրջ փոփոխություններ.

«30 տարի անց ԵՄ-ի երկրներից որևէ մեկը չի կարողանա հանդիսանալ G7 առաջատար երկրների ակումբի մասնակից: Եթե 1900 թվականին Եվրոպայում էր բնակվում աշխարհի բնակչության 20 տոկոսը, ապա 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի միայն 4 տոկոս»:

Դրա հետ կապված՝ Յունկերը համոզվածություն է հայտնել, որ եվրոյից ու ԵՄ-ից Հունաստանի դուրս գալու մասին շրջանառվող լուրերը հակարդյունավետ են. «Մենք առանց այդ էլ փոքր աշխարհամաս ենք: Փլուզման մասին մտածելու ժամանակը չէ»:

Յունկերը կտրականապես հերքել է հունական պարտքը չեղյալ հայտարարելու հնարավորությունը. «Այդ մասին խոսք լինել չի կարող: Եվրոգոտու մյուս երկրները չեն աջակցում դրան:

Մենք հարգում ենք Հունաստանում անցկացված քվեարկության (խորհրդարանական վաղաժամ ընտրությունների) արդյունքները, սակայն Հունաստանն էլ պետք է հարգի մյուսներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս