Բաժիններ՝

Եվրոպայի ազատությունն ու խաղաղությունն ուղիղ կախված են Ուկրաինայից. Նուլանդ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը Բրուքինգսի ինստիտուտում հայտարարել է, որ Եվրոպայի ազատությունն ու խաղաղությունն ուղիղ կախված են Ուկրաինայից.

«Եվրոպայի ազատությունն ու խաղաղությունը կվերականգնվեն կամ կկործանվեն Ուկրաինայի հետ: Ազատության համար ուկրաինական ճակատամարտը մեզ վերաբերվում է ոչ քիչ չափով:

Վերջին մեկ տարում Ուկրաիանայում տեղի են ունեցել ժողովրդավարական զգալի վերափոխումներ, ինչը տեղի է ունեցել ան հարյուր հազարավոր քաղաքացիների հաշվին, որոնք դուրս են եկել Մայդան՝ պահանջելով փոփոխություններ»:

Նուլանդը հիշեցրել է, որ Ուկրաինայի հակամարտության հետևանքով զոհվել է 5200 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս