Ալեքսանդր Վերշբոուն ժամանել է Թբիլիսի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն գիշերային ժամերին երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի, որի հիմնական նպատակը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի գործարկման շուրջ դիտարկում անցկացնելն է:

Այցի շրջանակներում Վերշբոուն հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեի, ինչպես նաև կառավարության այլ անդամների հետ:

Վերշբոուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում իր վրացի գործընկերների հետ հանդիպումներին. «Մենք կդիտարկենք ՆԱՏՕ-ի ու Վրաստանի համագործակցության հարցերը: Ես կհանդիպեմ նաև Պատրիարքի ու ընդդիմության ներկայացուցիչների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս