Բաժիններ՝

Ո՞ւմ է ձեռնտու խուճապային տրամադրություններ տարածել Գյումրիում. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս օրերին միտումնավոր տեղեկատվություն է տարածվում այն մասին, իբրեւ Գյումրիում կան խոսակցություններ, որ ՌԴ  ռազմաբազայից դարձյալ զինծառայողներ են փախուստի դիմել, ինչը քաղաքում իբրեւ թե խուճապային տրամադրություններ է ստեղծել: Ում է ձեռնտու Գյումրիում խուճապային տրամադրություններ ստեղծել:

Հարցին, թե ովքե՞ր են շահագրգիռ, որ Գյումրիում խուճապ հասունանա՝ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը պատասխանել է. «Տեղյակ չեմ, անկեղծ ասած: Ես ինքս խուճապ չեմ նկատել, չգիտեմ: Կարդացել եմ համացանցով, բայց աշխատելով, ապրելով Գյումրիում՝ խուճապ չեմ նկատել: Դուք ավելի լավ կկարողանաք ասել, եթե տեսնեք՝ ով էր գրողը, որտեղի՞ց այդ ինֆորմացիան:  Ես չեմ կարող ասել դա որտեղից է: Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին»:

Տրամաբանական հարց է առաջանում. ովքե՞ր են շահագրգիռ  ենթադրյալ խուճապի մասին արհեստական  տեղեկություններ տարածել, հետո, ժամեր անց «օպերատիվությամբ» հերքել արհեստականորեն եւ իրենց աղբյուրներով շրջանառության մեջ դրված ինֆորմացիան…ինչո՞ւ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Ֆիլիքս Ցոլակյանն ընդգծեկ է, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ է: Նա տեղյակ էր, որ  շրջանառության մեջ են դրվում նման խոսակցություններ, բայց թե ով կամ ովքեր են դա անում՝ չգիտի:  «Երեկ չէ մյուսն օրն են եղել էդ ձեւի լուրեր:  Արագ արձագանքեցինք, ասեցինք, որ էդ ձեւի բան չկա: Ես խորհուրդ եմ տալիս մեր ժողովրդին ու նաեւ կազմակերպություններին, որտեղից հիմնականում խոսակցությունները դուրս են գալիս, տարածվում են, անել հետեւյալը.-  Յուրաքանչյուր այդ ձեւի լուր ստանալու դեպքում զանգել ոստիկանություն: Մենք պայմանավորվածություն ունենք ոստիկանության հետ: Եթե լուրը տարածվում է, իրենք միանգամից կապվում են զինվորական մասի հետ, ճշտում՝ այդպիսի բան կա, թե չկա, եւ պատասխանում են զանգողներին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս