Բաժիններ՝

Աբխազիայի ՆԳ նախարարը սադրանք է համարել Աչադարայում ռուս սահմանապահների և հայերի միջև միջադեպի մասին տեղեկությունները

Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռաուլ Լոլուան հերքել է վրացական «Наша Абхазия» գործակալության տարածած տեղեկատվությունը, ըստ որի` աբխազական Աչադարա համայնքում ռուս սահմանապահները հարձակվել են տեղի հայ բնակչության վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռաուլ Լոլուան նշեց, որ այդ լուրն ինքը սադրանք է համարում: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել: Դա սադրանք է: Ես նման բան առաջին անգամ լսում եմ ձեզնից: Մենք մինչ այժմ նման դեպքի առնչությամբ հաղորդում չենք ստացել և նման դեպք տեղի չի ունեցել»,- ասել է Ռաուլ Լոլուան:

Նրա խոսքով` Աչադարան Սուխումին հարակից գյուղ է և այնտեղ ռուս սահմանապահներ չկան: «Վերջիններս տեղակայված են Սուխումում և իրենց տեղակայման վայրից դուրս չեն գալիս»,- ասաց Աբխազիայի ներքին գործերի նախարարը` վստահեցնելով, որ տեղի հայ բնակչության նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել, Աբխազիայում հայերին ոչինչ սպառնացել և չի սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս