Բաժիններ՝

Նոր տեղեկատվություն պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ

Ինչպես նշվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների արդունքում պատրաստված և 2015 թվականի հունվարին հրապարակված ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացությունների վերաբերյալ տեղեկանքում, պայմանագրային զինծառայող Վիտալիկ Պողոսյանը ԼՂՀ նախագահի 2014 թվականի նոյեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով, որը միակ տեղեկատվությունն է եղել անձի մահվան դեպքի վերաբերյալ:

Տեղեկանքում նաև նշվել էր, որ դեպքի վերաբերյալ մանրամասներին տեղեկանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014թ. դեկտեմբերին հարցում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն: Սակայն նախարարությունից միայն հայտնել էին, որ զինծառայողի մահվան փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ գաղտնի տեղեկատվություն համարելով դեպքի օրն ու հարուցված քրեական գործի հոդվածը:

Այնուամենայնիվ, կազմակերպությանը հաջողվեց դեպքի մասին մանրամասներ պարզել ՀՀ զինվորական դատախազությանը հասցեագրված գրության պատասխանից:

ՀՀ զինդատախազությունը տեղեկացրել է, որ Վիտալի Էդիկի Պողոսյանը զոհվել է ադրբեջանական կողմից արձակված հրազենային կրակոցից՝ 2014թ. նոյեմբերի 9-ին մարտական դիրքի թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս:

Նաև տեղեկացվել է, որ փաստի առթիվ 2014 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարցուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով եւ նախաքննությունը շարունակվում է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս