Բաժիններ՝

Սմբատ Նասիբյան. «Այժմ մենք նորից անում ենք նույն սխալները, ինչ 2008-2009 թվականներին»

«Պետք է վերագնահատվի իրավիճակը, հավաքվեն մարդիկ, որոնք ոչ թե մտածում են, որ միակն են և միակ ճշմարտությունն իրենք են տարածում, ինչպես նախորդ վարչապետն էր, այլ հրաժարվեն այն քաղաքականությունից, որ մինչև հիմա վարել ենք` դրամի զսպման, փոխարժեքի պահպանման, չ նստել ու մտածել, թե ինչ կարելի է անել: Դա շատ բարդ է, այսինքն` միանշանակ լուծումներ չկան, մի քանի սցենարներ պետք է գծվեն ու ամեն մի սցենարի քննարկման ժամանակ պետք է հաշվարկել, թե դա ինչպիսի հետչանքներ կունենա: Այժմ մենք նորից անում ենք այն նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ»,- 168.am-ին ասաց ԿԲ խորհրդի նախկին անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանը՝ խոսելով բանկերի խոշորացման մասին:

Ըստ նրա՝ արդեն ճգնաժամ կա, և, եթե տնտեսությունը նորից անկում ապրի, բանկերն այդքան ռեսուրս, կուտակած պահուստներ չունեն, որ դիմակայեն դրան: Ս.Նասիբյանի խոսքով՝ բանկերի խոշորացման նպատակը դա է, որպեսզի վատ ակտիվներ ունեցող բանկերում խնդիրներ չառաջանան. «Ես վախենում եմ, որ այս ճգնաժամը կարող է շատ ավելի խորը լինել, քան 2009-ի ճգնաժամն էր: Գուցե սուբյեկտիվ է, բայց դա իմ կարծիքն է: Դրա դեմ մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք և ինչպես մեղմենք իրավիճակը: Ես վախենում եմ, որ նույնն ենք կրկնում, ինչ արեցինք 2009-ին, բայց մի քիչ ավելի վատ պայմաններով, որովհետև արտաքին ֆինանսավորում չի լինի արդեն»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս