Բաժիններ՝

Սերյոժայի համար հավաքված գումարը կուղղվի ընտանեկան գերեզմանի շինարարությանը. news.am

Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները՝ Հասմիկ Ավետիսյանի դուստրը եւ քույրերը այսօր՝ հունվարի 26-ին, Գյումրիի քաղաքապետարանում իրենց նախաձեռնությամբ հանդիպել են քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ քննարկելով իրենց մտահոգող մի քանի խնդիրներ։

Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հարազատները խնդրել են աջակցել իրենց հոգեբանի ծառայությունից օգտվելու հարցում՝ նշելով, որ իրենք սթրեսային վիճակում են, վախեցած են եւ հոգեբանի կարիք ունեն։

Սամվել Բալասանյանը հնարավորին սեղմ ժամկետում խոստացել է լուծել այդ խնդիրը։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի անունով բացված հաշվեհամարին փոխանցված գումարների տնօրինման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել գումարն օգտագործել Ավետիսյանների գերեզմանների շինարարության համար։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս