Բաժիններ՝

Պերմյակովին տարել են դեպքի վայր. lragir.am

lragir.am-ի փոխանցմամբ՝ Ավետիսյանների ընտանիքի անդամները չեն հավատում այն վարկածին, որ Պերմյակովը, ով գործում ներգրավված է որպես միակ մեղադրյալ, մենակ է գործել: Ասում են՝ քիչ հավանական է, որ առաջին կրակոցից հետո տան տղամարդիկ վեր չկենային անկողիններից եւ չփորձեին պաշտպանել ընտանիքի մյուս անդամներին: Միայն Արմեն Ավետիսյանը չի սպանվել իր անկողնում, բայց նա էլ հեռու չի գնացել: Անգամ սենյակից չի հասցրել դուրս գալ: Սպանվել է մեջքից եւ գլխից արձակված կրակոցներից: Սա է պատճառը, որ Ավետիսյանների հարաատներն ու ծանոթները վստահ պնդում են, որ մեկ հոգին չէր կարողանա 7 հոգու սպանել: Վերջին սենյակում քնած ընտանիքի անդամները գոնե կհասցնեին ինչ որ բան անել, կամ գոնե փողոցի կողմում գտնվող պատուհաններից դուրս գալ:

«Թող մեզ չխաբեն: Սա մեկ հոգու բան չէ: Այդ ճիվաղը չէր կարող 7 հոգու սպանել՝ տարբեր սենյակներում: Դա անհնար է, լինելու բան չէ»,- ասում է Հասմիկ Ավետիսյանի քույրը:

«Խելոք, գլուխը կախ աշխատող մարդիկ են: Թշնամիներ չունենք մենք: Այս հարցը շատ են տալիս, բայց իսկապես շատ համեստ ընտանիք էր քրոջս ընտանիքը»: Հասմիկ Ավետիսյանի քույրը նաեւ պատմում է, որ տան արժեքավոր իրերին ձեռք չեն տվել, տնից ոչինչ չի պակասել, բացի այն հագուստից, որը հագել է հանցագործը: «Գրպանում 6000 դրամ է եղել, հագել գնացել է, բայց ոսկեղենին ձեռք չի տվել: Եւ Աիդայի վրա ոսկեղեն կար, եւ քրոջս: Ոչ մի բան չի տարել»:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Պերմյակովին արդեն տարել են դեպքի վայր, եւ նա ցույց է տվել, թե ինչպես է կատարվել սպանությունը: Ընտանիքի հարազատները փոխանցեցին, որ իրենք տեղյակ չեն, դուռը նախկինի նման փակ է եւ չեն կարող ասել՝ Պերմյակովին տարել են Ավետիսյանների բնակարան, թե ոչ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ արխիվից

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս