Բաժիններ՝

Ժաննա Ֆրիսկեն հիվանդությունից հետո առաջին անգամ բացառիկ հարցազրույց է տվել (լուսանկարներ, տեսանյութ)

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով արդեն մեկ տարի է, ինչ բուժվում է քաղցկեղի դեմ, Մոսկվա ժամանելուց հետո տվել է իր երկրորդ հարցազրույցը, որում շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր այս մեկ տարվա ընթացքում օգնել և աջակցել են իրեն՝ ասելով.

«Պարզապես շոկի մեջ էի այն բանից, թե ինչպես մարդիկ արձագանքեցին այն ամենին, ինչ կատարվեց ինձ հետ: Եվ եթե նրանք չլինեին, ապա ես հիմա չէի լինի այնպիսին, ինչպիսին որ կամ: Կարող եմ միայն անվերջ շնորհակալություն հայտնել մարդկանց այն բանի համար, որ դեռ կան բարի սրտեր, ովքեր կարողանում են զորակցել, ովքեր կարողանում են կիսել քո ցավը և ովքեր կարողանում են օգնել միմյանց: Ներկայումս տիրող խառնաշփոթի մեջ դա ամենակարևորն է»,- ասել է երգչուհին:

janna

janna1

Տեսանյութը` НТВ-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս