Բաժիններ՝

Գեղեցիկ լինելու 10 գաղտնիք Ջենիֆեր Էնիսթոնի կողմից

Միլիոնավոր կանայք պարզապես պաշտում են «Friends» հեռուստասերիալի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին: Թվում է՝ նա երբեք խնդիրներ չի ունեցել ավելորդ քաշի հետ: Այնուամենայիվ, արդեն քանի տարի Էնիսթոնը զբաղվում է յոգայով և հետևում  իր սննդակարգին: Ջենիֆեր Էնիսթոնը կիսվել է իր գեղեցկության 10 գաղտնիքներով:

Շատերը կարծում են, թե Ջենիֆեր Էնիսթոնը հետևում էր իր իսկ ստեղծած դիետային, սակայն, ըստ նրա մտերիմների՝ Ջենիֆերը հետևում է «Zone Diet»-ին, որը ստեղծել է ամերիկացի բժիշկ Բերի Սիրսը: Առողջ սննդի հիմնական սկզբունքն է օրական քիչ քանակությամբ սնունդ ուտելը: Այսպիսի սնունդը պետք է բաղկացած լինի 40% ածխաջրերից, 30% պրոտեիններից և 30% օգտակար ճարպերից: Այսպիսով, դուք ունենում եք 3 հիմնական ուտելիք և 2 նախուտեստներ:

«Zone Diet»-ը հրաշալի լուծում է զբաղված մարդկանց համար: Այս դիետան նաև կանխարգելում է քաղցկեղի, սրտի և այլ հիվանդությունների առաջացումը: Դիետայի ժամանակ պետք է հրաժարվել ալյուր, շաքար և սպիտակ բրինձ պարունակող ուտելիքներից: Սա նշանակում է՝ պետք է հրաժարվել սպիտակ գույնի ուտելիքից: Էնիսթոնն իր սննդակարգի մեջ ներառել է ձկնեղենը, ոչ յուղոտ միսը, ձուն: Այսկերպ դերասանուհին ամսական ազատվում է 8-11 ֆունտ քաշից: Ըստ դերասանուհու՝ զուգահեռ պետք է զբաղվել նաև սպորտով: Օրինակ, ամեն առավոտ 15 րոպե դանդաղ քայլքը հրաշալի լուծում է:

Jennifer Aniston_4

Կարդացեք նաև

Չրեղենն ու ընդեղենը դերասանուհու համար հրաշալի նախուտեստներ են: Դրանք ուտելով՝ նա ոչ միայն նվազեցնում է ախորժակը, այլև՝ ապահովում է մաշկի գեղեցկությունը: Որոշ բժիշկների կարծիքով՝ մարդիկ տարբեր են, և դիետան կարող է տարբեր կերպ ազդել նրանց վրա:

Jennifer Aniston_8

Դերասանուհին շաբաթը 3 անգամ հաճախում է մարզասրահ: Իր վարժությունների ցուցակում 20 րոպե զբաղեցնում են կարդիովարժությունները, 30-40 րոպե՝ յոգան: Դերասանուհու խոսքերով՝ յոգան դարձել է իր կյանքի անբաժան մասը: Իր ֆիզիկական զբաղվածության մեջ է ներառված նաև փիլատեսը:

Էմիսթոնն իրեն զերծ է պահում կտրուկ դիետաներից: Ինքնակառավարումը Ջենիֆերին օգնում է հաղթահարել կյանքի դժվարին պահերն ու վանել ժամանակակից կյանքի վատ ազդեցությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս