Բաժիններ՝

Ուկրաինան կարող է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հանդես է եկել Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներն անպայմանորեն Ուկրաինայի տարածքում կիրառելու օգտին և առաջարկել է խստացնել դրանք:

Այդպիսի որոշում է ընդունվել Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի երեկվա նիստի արդյունքներով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մամլո ծառայությունը: Խոսքը գնում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Շվեյցարիայի, G7-ի սահմանած պատժամիջոցներին միանալու մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ը Ռուսաստանին սպառնացել է հարաբերությունների անխուսափելի վատթարացմամբ՝ կապված Մարիուպոլի իրադարձությունների հետ: ԵՄ-ը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել զինված բաց հակամարտության հետագա էսկալացումից ու կանխել բոլորի համար աղետալի հետևանքները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ճնշման տնտեսական նոր միջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Օբաման Կրեմլին կոչ է արել հրաժարվել այն կուրսից, որը վնասում է ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ Ռուսաստանի ժողովրդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս