Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը վերստին խոստացել է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական մրցավազքին

CBS News-ի փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը վերստին խոստացել է մասնակցել նախագահական մրցավազքին: Միլիարդատերն այդ մասին հայտարարել է Այովա նահանգում Հանրապետական կուսակցության անդամների հավաքի ժամանակ.

«Ես լրջորեն մտածում եմ այն մասին, որ առաջադրվեմ նախագահի պաշտոնին, քանի որ այդ պաշտոնն իմ ուժերի սահմաններում է»: Թրամփն ընդգծել է, որ չի տեսնում հանրապետականների շրջանում այլ արժանի թեկնածուի: Թրամփը հիշեցրել է, որ Միթ Ռոմնին արդեն իսկ առաջադրել է իր թեկնածությունը և 2012 թվականի ընտրություններում զիջել է Բարաք Օբամային, թեև այն ժամանակ ընտրություններում կարելի էր հաղթել հեշտությամբ:

Խոսելով Ֆլորիդայի նահանգապետ և ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջեբ Բուշիա մասին՝ Թրամփը հայտարարել է. «Վերջին բանը, որը մեզ անհրաժեշտ է, ևս մեկ Բուշն է»: Միլիարդատերը քննադատել է նրան՝ կապված կրթության ու ներգաղթյալների հարցում նրա դիրքորոշման հետ:

Ջեբ Բուշի կարծիքով՝ ներգաղթյալներն ԱՄՆ են ժամանում՝ ելնելով երկրի հանդեպ տածած սիրուց: Դոնալդ Թրամփը 2008 և 2012 թվականների նախագահական ընտրություններից առաջ արդեն իսկ հայտարարել է, թե ցանկանում է մասնակցել նախագահական մրցավազքից, սակայն ավելի ուշ նա հրաժարվել է իր խոսքերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս