Բաժիններ՝

Google-ը և Facebook-ը նախորդ տարի ռեկորդային գումարներ են ծախսել լոբբինգի վրա

Lenta.ru-ի փոխանցմամբ` Google և Facebook ընկերությունները նախորդ տարվա արդյունքներով ռեկորդային գումարներ են ծախսել` ԱՄՆ-ի իշխանության դաշնային մարմիններում իրենց շահերը լոբբինգի ենթարկելու համար: Այդ մասին են վկայում ԱՄՆ սենատի Lobbying Disclosure Act Database բազայում տեղ գտած տվյալները:

Google-ը մեկ տարվա ընթացքում ռեկորդ է սահմանել լոբբինգի համար կատարած ծախսերի ցուցանիշով: Մասնավորապես, նախորդ տարի նա այդ նպատակով ծախսել է 16.8 միլիոն դոլար, ինչը մեկ միլիոն դոլարով ավելին է` 2013 թվականի հետ համեմատ:

Amazon-ը լոբբինգի համար ծախսերն ավելացրել է 37 տոկոսով` հասցնելով մինչև 4.7 միլիոն դոլարի, իսկ Apple-ը ծախսել է 4.1 միլիոն դոլար` 21 տոկոսով ավելին` 2013 թվականի հետ համեմատ: Սակայն լոբբինգի համար իր ծախսերն ամենաշատը մեծացրել է Facebook սոցցանցը, որն իր ծախսերն ավելացրել է 45 տոկոսով` դրանք հասցնելով մինչև 9.3 միլիոն դոլարի:

Microsoft-ն իր ծախսերը նվազեցրել է 20 տոկոսով` մինչև 8.3 միլիոն դոլարի, իսկ IBM-ը` 16 տոկոսով` մինչև 5 միլիոն դոլարի: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի տեխնոլոգիական 15 խոշորագույն ընկերությունները նախորդ տարի լոբբինգի համար իրենց ծախսերը նվազեցրել են 3 տոկոսով` մինչև 116.6 միլիոն դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս