Բաժիններ՝

Աշխարհի 10 ամենախելացի մարդիկ

Մարդու խելացիության մասին դատողությունները չափազանց սուբյեկտիվ բնույթ են կրում: Արդյո՞ք խելացիությունը որոշվում է ինտելեկտի բարձր գործակիցով, թե՞ հասած հաջողություններով, դժվար է ասել:

Մարդկանց գրեթե 50%-ն ունի 90-110  IQ, 2.5%-ի դեպքում այն գերազանցում է 130-ը, և միայն 0.55%-ը, որ ունի 140 և ավելի IQ, հանճար է համարվում: Ձեզ ենք ներկայացնում անհայտ SuperScholar.org կայքի տվյալներով՝ ամենախելացի մարդկանց տասնյակը:

1. Սթիվեն Հոքինգ (160 IQ)-  Այս ցուցակի ամենահայտնի մարդկանցից մեկը, թերևս, Սթիվեն Հոքինգն է: Նա հայտնի է դարձել տեսական ֆիզիկայի բնագավառում արված հետազոտությունների և այլ աշխատությունների շնորհիվ: Հոքքինգը նաև համարվում է 7 ամենաշատ վաճառվող գրքերի հեղինակ և 14 մրցանակների տեր:

Stivev

2. Քիմ Ունգ Յոնգ (210 IQ)- Քիմ Ունգ Յոնգը Կորեացի հանճարներից է, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է՝ որպես ամենաբարձր IQ ունեցող մարդ: 2 տարեկան հասակում նա հանգիստ կարողանում էր հաղորդակցվել 2 լեզուներով, իսկ 4 տարեկանում՝ լուծում էր մաթեմատիկական բարդ խնդիրներ:

2 Kim

3. Փոլ Ալլան (170 IQ)- Microsoft կազմակերպության համահիմնադիր Փոլ Ալլանը, անկասկած, ամենահաջողակ մարդկանցից մեկն է, որն իր խելքը վերածել է հարստության: 14.2 միլիարդ դոլար կարողությամբ  Ալլանն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 48-րդ տեղում է:

3 pol

4. Րիք Րոսներ (192 IQ)- Այսպիսի բարձր IQ ունեցող մարդու պարագայում, դժվար թե գլխի ընկնեիք, որ նա պարզապես հեռուստատեսային պրոդյուսեր է: Այնուամենայնիվ, Րիքը սովորական հանճար չէ: Իր աշխատանքային ցուցակում կան այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք  են՝ մերկապարող, մատուցող, բնորդ:

4 Rik

5. Գարրի Կասպարով (190 IQ)- Գարրի Կասպարովն շախմատի աշխարհի առաջնության ամենաերիտասարդ չեմպիոնն է, ով աժանացել է այդ տիտղոսին 22 տարեկան հասակում: 2005թ. Կասպարովը հայտարարեց սպորտային կարիերայի ավարտի մասին և իրեն նվիրեց քաղաքականությանն ու գրականությանը:

5 Kasparov

6. Սըր Էնդրյու Ուիլիս (170 IQ)– 1995 թվականին բրիտանացի հայտնի մաթեմատիկոց Սըր Էնդրյու Ուիլիսն ապացուցեց  Ֆերմի թեորեմը, որը մինչ այդ համարվում էր մաթեմատիկայի ամենաբարդ խնդիրներից մեկը: Մաթեմատիկայի և գիտության բնագավառում նա ունի 15 մրցանակ:

6 Ser

7. Յուդիթ Պոլգար (170 IQ)- Հունգարացի շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը 15 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստեր: Իր հայրն իրեն և իր քույրերին շախմատ էր սովորեցնում տանը՝ ապացուցելով, որ երեխաները կարող են հասնել բարձունքների, եթե սկսեն սովորել վաղ տարիքից:

7 Yudit

8. Քրիստոֆեր Հիրատա (225 IQ)- 14 տարեկան հասակում ամերիկացի Քրիստոֆեր Հիրատան  ընդունվել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը, իսկ 16-ում՝ արդեն աշխատում էր ՆԱՍԱ-ում: 22 տարեկան հասակում ատղաֆիզիկայի բնագավառում ստացել է դոկտորի կոչում:

8 Kristofer

9. Թերենս Թաո (230 IQ)- Թաոն 2 տարեկանում, երբ իր հասակակիցներից շատերը նոր էին սովորում քայլել և խոսել, արդեն թվաբանական վարժություններ էր անում: 9 տարեկանում նա հաճախում էր համալսարանի մակարդակի մաթեմատիկայի կուրսերի, իսկ արդեն  20 տարեկանում Պրիստոնյան համալսարանում ստացավ դոկտորի կոչում: 24 տարեկանում նա դառնում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի ամենաերիտասարդ դասախոսը: Այս ամբողջ ընթացքում նա տպագրել է ավելի քան 250 գիտական աշխատանք:

9 Tao

10. Ջեյմս Վուդս (180 IQ)- Ամերիկացի դերասան Ջեյմս Վուդսը փայլուն ուսանող է եղել: Նա հաճախել  է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի հանրահաշվական կուրսերի, այնուհետև՝  ընդունվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան, որտեղ էլ  որոշել է թողնել քաղաքականության ուսումնասիրությունն ու սկսել դերասանի կարիերան:

10 Vuds

Աղբյուրը՝ http://mirfactov.com
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս