Բաժիններ՝

Հայաստանում հիմա գրեթե ներդրումներ չկան. Վաճառականների միության նախագահ

«Հայաստանում ներդրումների խնդիրը շատ սուր է, արտաքին ազդեցությունները առանց այդ էլ շատ մեծ են, և առավելապես ռուսական ռուբլու խնդիրն է: Իսկ սահմանին լարվածությունը միշտ էլ կա, կարծում եմ, մինչև մենք մի լավ չզխկենք դրանց, խելքները գլուխները չի գա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարար, Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանին լարվածությունն ինչպե՞ս կազդի տնտեսության ու ներդրումների վրա:

Նա նշեց, որ չի կարող ասել, թե տնտեսական զարգացումների վրա սահմանի լարվածությունը ոնց կազդի. «Դա անալիտիկների խնդիրն է: Ես այդքան էլ բանակի խնդիրների մեջ չեմ խորացել ու չեմ կարող որևէ հավաստի պատասխան տալ: Բայց կարծում եմ, որ դա նախ տրամադրության հետ է կապված, հետո ներդրումներ հիմա գրեթե չկան Հայաստանում, որովհետև նորից պատերազմական վիճակ է, իսկ առանց ներդրումների, առանց դրսի կապիտալի դժվար թե աճ ունենանք»:

Ց.Գևորգյանի կարծիքով՝ սպասումներ չեն կարող լինել նաև «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններից, որով տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը առաջարկվում է նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 %-ի փոխարեն սահմանելով 2 %. «Հայաստանից 50 մլրդի արտահանելը պատկերացնո՞ւմ եք ինչ թիվ է: Դա նշանակում է մոտ 500 մլն ռուսական ռուբլու արտահանում: Եթե ամենապարզունակ հաշվարկն անենք մեր գործարանների արտադրանքը, պարզ կդառնա, որ դա հնարավոր չի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս