Բաժիններ՝

9 լավագույն բնական անալգետիկները

Անալգետիկները հարկավոր են, որպեսզի թեթևացնեն կամ իսպառ վերացնեն մարմնի այս կամ այն մասի, հատկապես՝ գլխի, մկանների և հոդերի ցավերը։
Գոյություն ունեն զանազան անալգետիկ պրեպարատներ, սակայն նրանք, ովքեր նախընտրում են ցավազրկող բնական միջոցներ, կարող են օգտվել մեր խորհուրդներից։

Եվ այսպես՝

zeytuni dzet1. Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը ոչ միայն համեղ և սննդարար մթերք է, այլև օժտված է ցավի և տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու հատկությամբ։
Պետք է գնել 1-ին սառը զտման ձիթայուղ. այն ամենաօգտակարն է։
Ձիթայուղի մեջ կա այնպիսի բնական նյութ, որը ցավային հատվածի վրա նույնպիսի ազդեցություն է գործում, ինչպիսին իբուպրոֆենը և այլ հակաբորբոքային նեստերոիդ միջոցները։
Հետազոտություններն ապացուցել են, որ ձիթապտղի յուղը վերոնշյալ դեղամիջոցների նման ցավազրկող է։
Իսկ ամենակարևորն այն է, որ սա բնական ցավազրկող է, որ չի վնասում առողջությանը, չի նպաստում թրոմբոցիտների գոյացմանը, Ալցհեյմերի հիվանդության կամ քաղցկեղի զարգացմանը։

Կարդացեք նաև

 

qrqum (5)2. Քրքում

Այս համեմունքը պարունակում է քրքումին հզոր անալգետիկը, որը վերացնում է ցավը և պայքարում է բորբոքումների դեմ։

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այս համեմունքն առանց հետևանքներ թողնելու՝ թեթևացնում է ռևմատոիդ արթրիտով պայմանավորված ցավերը։
Խորհուրդ է տրվում 600 մլ/գ քրքումը բաժանել 3 մասի և ընդունել օրական 3 անգամ։

 

dzkan yux3. Ձկան յուղ

Ձկան յուղը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ի վիճակի են կանգնեցնել բորբոքումներ հարուցող լեյկտորիեն և ցիտոկոին քիմիական տարրերի գոյացությունը։

Այս նյութերը շատ դեպքերում ընկած են ուժեղ ցավերի հիմքում և բացի դրանից՝ դրանք արթրիտի առաջացման պատճառներից մեկն են։
Ձկան յուղի կանոնավոր օգտագործումը թեթևացնում է Կրոնի հիվանդության ընթացքը, ինչպես նաև օգնում է մարդկանց ազատվել ստերոիդներից և այլ անալգետիկներից ունեցած կախվածությունից, քանի որ այս դեղամիջոցները սովորություն են դառնում, և մարդկանց ամեն անգամ ավելի ու ավելի մեծ չափաբաժիններ են պետք գալիս ցավերից ազատվելու համար:

 

4. Հապալաս  (черника)

Hapalas

Այս շատ համեղ մուգ կապույտ հատապտուղներն օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով։
Հապալասը կատարյալ հակաբորբոքային միջոց է, քանի որ այն հարուստ է հակաօքսիդանտներով։

Հակաօքսիդանտներն օրգանիզմից դուրս են բերում աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի բորբոքման համար պատասխանատու ազատ ռադիկալները։
Հենց այս բորբոքումն է, որ, ի թիվս այլոց, կարող է հանգեցնել խոցերի, միզուղիների ինֆեկցիաների և մարսողության խանգարումների։
Հետազոտություններն ապացուցել են, որ օրական 1 բաժակ հապալասի օգտագործումը կանխում է միզուղիների ինֆեկցիաների մոտ 60%-ը։
Բացի դրանից, հապալասը մաքրում է արյունը, նվազեցնում է բորբոքումները, օրգանիզմից դուրս է բերում հեղուկները և օգնում է դիաբետիկներին իջեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը։

 

xaxox (1)5. Խաղող
Խաղողն օգնում է մեր օրերում նստած կենսակերպի պատճառով սովորական դարձած մեջքի ցավերի ժամանակ։
Խաղողի հակաբորբոքային հատկությունները բարելավում են գոտկատեղի շրջանի արյան շրջանառությունը։ Դրանից էլ ցավերը թեթևանում են։
Խաղող ուտելու կատարյալ չափաբաժինն օրական 1 բաժակն է, որից հետո դուք կմոռանաք մեջքի, պարանոցի և ուսերի ցավերի մասին։

 

6. Վարսակ
Վարսակն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով։ Այդ պատճառով էլ այն խորհուրդ են տալիս ուտել նախաճաշին՝ կաթով, նարնջի հյութով կամ յոգուրտով։
Այս հացաբույսը կատարյալ հակաբորբոքային միջոց է կանանց համար, քանի որ այն մենստրուալ ցիկլի շրջանում թեթևացնում է ցավերը գոտկատեղի հատվածում։
Բացի դրանից, վարսակը լավագույն ընտրությունն է, եթե դուք ուզում եք ավելացնել օրգանիզմում ցինկի քանակությունը։

Սա շատ է օգնում հատկապես էնդոմետրիոզից տառապողներին։
Վարսակն ուտում են ոչ միայն շիլայի տեսքով։ Դրանով տապակելուց առաջ կարելի է պատել հավը և բանջարեղենը, ինչպես նաև կարելի է ավելացնել աղցանների և ապուրների մեջ:

 

7. Սխտոր
Սխտորն անփոխարինելի է զանազան հիվանդությունների բուժման ժամանակ, օգնում է նաև ազատվել ցավից։
Այն թեթևացնում է նրանց տառապանքները, ում մոտ հոդացավերը պայմանավորված են արթրիտով։
sxtor3Ինչպե՞ս օգտվել սխտորի ցավազրկող հատկությունից

Մանրացնել 1 պճեղ սխտոր և տաքացնել 1 գդալ յուղի մեջ։ Քսել ցավող տեղին և թողնել, որ այն իր գործն անի։
Դուք շատ արագ կզգաք՝ ինչպես է թուլանում կամ իսպառ անհետանում ցավը։
Բացի դրանից, սխտորն օգնում է նաև ատամնացավի ժամանակ։ Դրա համար ճզմել 3 պճեղ սխտոր և խառնել մի քիչ աղի հետ։ Ստացված խառնուրդը քսել ցավող ատամին և թողնել մի քանի րոպե։
Թքի և սխտորի հյութի շնորհիվ ատամնացավը կնահանջի։

 

qacax8. Խնձորի քացախ

Խնձորի քացախն անփոխարինելի է ոչ միայն աղցանների մեջ և մթերքների պահածոյացման ժամանակ։ Այն նաև հիանալի անալգետիկ է, ցավազրկող։ Բանն այն է, որ խնձորի քացախն իջեցնում է թթվայնության մակարդակը և հանգստացնում է ստամոքսի վերին հատվածի բորբոքված վիճակը։
Խնձորի քացախից առավելագույն օգուտ ստանալու համար հարկավոր է 1 բաժակ ջրին խառնել 1ճ/գ քացախ ու խմել։

9. Երիցուկ (ромашка)

Երիցուկով թեյը մկանների բորբոքվածությունն անցկացնելու և նյարդերը հանգստացնելու կատարյալ միջոց է։
Երիցուկը նաև շատ օգտակար է օրգանիզմի համար։

Այն կօգնի թեթևացնել մեջքի, պարանոցի և գոտկատեղի ցավերը։
Պետք է խմել օրական 3 բաժակ երիցուկի թուրմ, քնելուց առաջ՝ նույնպես, և շուտով դու կնկատես, որ մկաններդ ու հոդերդ այլևս չեն ցավում։

 

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս