Բաժիններ՝

Երեխաների կողմից արված անհավանական հայտնագործություններ

Արդյոք գիտե՞ք, որ փոքրիկ հայտնագործողներն իրենց օրն ունեն: Իսկ դրա համար շնորհակալություն է պետք հայտնել Բենջամին Ֆրանկլինին, ում ծննդյան օրն էլ նշվում է այս տոնը: Այդ օրը պատահական չէ ընտրված, չէ՞ որ Բենջամին Ֆրանկլինը 12 տարեկանում հորինեց և արտոնագրեց լաստերը, ավելի ուշ նա նաև հայտնագործեց ճոճաբազմոցը և էլեկտրականության համար «+» և «-» նշանները: Այնուամենայնիվ, բացի Ֆրանկլինից՝ աշխարհում կան շատ տաղանդավոր ստեղծարար երեխաներ: mif-facts.com.ua կայքը ներկայացրել է ամենահետաքրքիր և ամենաանհավանական հայտնագործությունները՝ արված փոքրիկ նորարարների կողմից:

1. Կանադացի Ժոզեֆ-Արման Բոմբարդիեն հայտնագործել է ձնագնացը: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 15 տարեկան երեխայի հայրն իրեն նվիրեց «Ֆորդ» ավտոմեքենա: Այդ մեքենան այնքան վատ վիճակում էր, որ անհնար էր վարել: Այդ ժամանակ Ժոզեֆ-Արմանը որոշեց այդ մեքենայի մասերից ինչ-որ նոր բան ստեղծել: Այդպես էլ հայտնվեց առաջին ձնագնաց մեքենան: Ավելի ուշ նա հիմնեց ինքնաթիռներ արտադրող կազմակերպություն, իսկ ձնագնացներ նրանք մինչ այժմ էլ արտադրում են:

2. Բատուտ ստեղծելու պարզ և հանճարեղ գաղափարը 16-ամյա մարզիկ Ջոն Նիսսենինն է: Հետաքրքիր է, որ այսքան տարիների ընթացքում բատուտը գրեթե չի ձևափոխվել:

3. Իշա Կարեն, ով կալիֆոռնիացի սովորական դպրոցական էր, ստեղծեց հեռախոսների համար նախատեսված նոր մարտկոց: Այն լիցքավորվում է ընդամենը 20 վայրկյանում և երկար է դիմանում:

4. Ավելի քան 1 դար առաջ Ֆրենկ Էպերսոնը պատահաբար գազավորված ըմպելիքով և ձողիկով բաժակը մի ամբողջ գիշեր թողեց դրսում: Իսկ 18 տարի անց՝ 1923 թվականին, արդեն հասուն Էպերսոնը հիշեց այդ դեպքը և բացեց առաջին խանութը, որը մրգային սառույց էր վաճառում:

5. Դպրոցականները հայտնագործում են ոչ միայն տարբեր համեղ և ուրախ բաներ, նրանք երբեմն զբաղվում են նաև լուրջ հետազոտություններով: Օրինակ, 15-ամյա Ջեկ Անդրական վաղ շրջանի ենթաստամոքսային գեղձի, թոքերի և ձվարանների քաղցկեղը հայտնաբերող մի մեթոդ հորինեց:

6. 1824 թվականին Լուի Բրալը 15 տարեկանում հայտնագործեց կույր մարդկանց համար նախատեսված  տառատեսակները: Մինչև այժմ էլ ամբողջ աշխարհի կույրերն օգտվում են այդ տառերից:

7. Պարամ Ջագին զարմացրեց ամբողջ աշխարհին՝ հորինելով մեքենայի բանեցրած գազը թթվածին սարքող մի միջոց: Այս մեթոդը 3 տարվա ընթացքում գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը:

Աղբյուրը՝ http://mif-facts.com.ua
Նյութը հրապարակման է պատրաստել Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս