Բաժիններ՝

Շուն, որը կարողանում է մարդկանց մոտ քաղցկեղ հայտնաբերել. նա արժանացել է «Կապույտ խաչ» շքանշանի (լուսանկարներ)

Հաճախ կենդանիները կարողանում են մարդկանց օգնության հասնել առավել արագ, քան՝ ժամանակակից բժշկությունը: Ներկայացնում ենք մի շան պատմությունը, որը կարողանում է մարդկանց մոտ քաղցկեղ հայտնաբերել: Բրիտանական բարեգործական բժշկական կենտրոնի աշխատակիցները Դեյզի անունով մի լաբրադորի սովորեցրել են մարդկանց մոտ քաղցկեղ հատնաբերել: Շունն այժմ ոչ միայն քաղցկեղ է հայտնաբերում, այլև՝ այլ անբուժելի հիվանդություններ: Ամեն ինչ պարզ է: Դեյզին հայտնաբերում է հիվանդությունը մարդու մաշկից և մեզից՝ օգտագործելով իր հոտառությունը:

Ավելի քան 10 տարի շունն աշխատում է բժշկական կենտրոնում և այս ընթացքում հասցրել է ավելի քան 550 մարդու կյանք փրկել: Ժամանակակից բժշկության մեջ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել: Այս՝ ոչ հեշտ աշխատանքի համար Դեյզին օնկոլոգիական հիվանդությունների բուժման և պոֆիլակտիկայի բնագավառում արժանացել է «Կապույտ խաչ» շքանշանի:

Дейзи

собака-1

собака

Դեյզիին իր գործունեության համար շնորհակալ է նաև իր տերը: Հարցն այն է, որ կինը այն մարդկանց շարքում է, ում կյանքը Դեյզին փրկել է: Շունն իր տիրոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերել:

Աղբյուրը՝ mif-facts.com.ua
Նյութը հրապարակման է պատրաստել Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս