Բաժիններ՝

Վրաերթ կատարելուց հետո փախուստի դիմած վարորդին հայտնաբերեցին

2014 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1996 թ. ծնված Սեյրան Հ.-ին Մ. Հերացու փողոցում վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1979 թ. ծնված Դրաստամատ Վ.-ն` «Տոյոտա Լանդ Կրաուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով:
Վարորդը հունվարի 23-ին, ժամը 17.15-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս