Բաժիններ՝

WiFi-ը, բջջայինները, պլանշետներն ու երեխայի առողջությունը՝ ինչպես են դրանք վնասում

WiFi-ի և առահասարակ անլար կապի վնասների մասին բանավեճերը վաղուց են ընթանում: Մասնագետները նշում են, որ դրանք ճառագայթման մեծ չափաբաժին ունեն և կարող են դառնալ տարբեր ուռուցքների պատճառ: Վերջերս կատարված մեկ այլ հետազոտություն սակայն նոր թեզ է առաջադրել: Համաձայն հետազոտության, WiFi-ը հատկապես վտանգավոր է երեխաների համար: Այս մասին գրում է aroxj.am-ը:

Նրանք ընդգծում են, որ երեխաների ուղեղը ավելի ընկալունակ է WiFi-ի և առհասարակ ճառագայթման նկատմամբ: Հետազոտողների խոսքով, երեխայի գանգի ոսկորը ավելի բարակ է, իսկ մարմինը, բնականաբար, ավելի փոքր, ինչը նպաստում է, որ ճառագայթումը ավելի ինտենսիվ կատարվի:

Ընդ որում, հետազոտողները նաև նշում են, որ դրա ազդեցությունը էլ ավելի է ուժեղանում պտղի վրա: Հենց այդ պատճառով հղի կանանց խորհուրդ են տալիս բջջայիններն ու սմարթֆոնները չկրել գրպանում կամ նույնիսկ պայուսակում, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Անլար սարքերն ու կապի միջոցները համարվում են 21-րդ դարի գլխավոր կոնցերագենները մարդկության համար:

Մյուս կողմից, արդենիսկ ապացուցվել է, որ WiFi-ի կամ 3G-ի ազդեցությունը ուռուքցների առաջացման համար երկար ժամանակ է պահանջում: Բացի այդ, ժամանակակից WiFi սարքերի ռադիոալիքների հաճախականությունը շատ ցածր է: Օրինակ WiFi-ի ռադիոալիքի հաճախականությունը 100 անգամ ավելի ցածր է,  քան միկրոալիքային վառարանինը: Հենց այս պատճառով գիտնականները չեն շտապում հայտարարել, որ անհրաժեշտ է արգելել երեխաներին WiFi տիրույթում գտնվել:

Նույն կարծիքին չեն, սակայն Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունում: ԱՀԿ-ի մասնագետները նշում են, որ անլար սարքերը հատկապես վտանգավոր են երեխաների շրջանում, բացի ուղեղի վրա ազդեցությունից, դրանք նաև մեծ ազդեցություն ունեն երեխայի իմունիտետի վրա, կարող են դառնալ ոչ միայն ուռուցքների պատճառ , այլ նաև իմունոլոգիական խախտումների, ինչի հետևանքով՝ երեխան գերգզայուն կդառնա բազմաթիվ այլ հիվանդությունների նկատմամբ: Այդ նպատակով ԱՀԿ կոչ էր արել օգտագործել ճառագայթումից պաշտպանող միջոցներ՝ մասնավորապես սմարթֆոնների և պլանշետների դեպքում ՝ հորդորելով օգտագործել մի քանի հավելվածներ, որոնք օգնում են նվազեցնել ճառագայթման աստիճանը:

ԱԼԵՐԳԻԱՅԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ

Բացի այդ վերջին շրջանում մասնագետները նոր ալեգիաների տեսակներն են հայտնաբերել , որոնք համաձայն հետազոտությունների ուղղակի կապ ունեն WiFi-ի հետ: Նրանք բացահայտել են նոր ալերգիայի տեսակ՝ WiFi ալերգիա:

Գլխացավ, ոսկրերի ցավ, աչքերի շուրջ չորություն կամ արցունքակալում, կոկորդի խզում-չորություն, էլեկտրամագնիսական դաշտի հանդեպ գերզգայունություն: Սրանք Wi-Fi-ից առաջացող ալերգիայի ախտանիշներն են: Մասնագետները վստահեցնում են, որ վերջին շրջանում  ավելացել են այն հիվանդների (երեխաներ) թիվը, որոնց ծնողները դիմում են իրենց հենց այս ախտանիշներով: Արդյունքում պարզվում է, որ նրանք օրվա հիմնական մասն անցկացնում են WiFi տիրույթում: Օրինակ,  հետազոտվողներից մեկը՝ 11-ամյա տղա էր, ով նշել է, որ հաճախ դեմքը կարմրում է, ունենում է անտանելի գլխացավ, որը նախկինում չի ունեցել, վատացել է տեսողությունը և ամենահետաքրքիրն ու վտանգավորը` դժվարություններ են առաջացել մտածելու գործընթացքում:

Արա Վարդանյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս