Բաժիններ՝

Ինչպես են գումար աշխատում՝ Պուտինի կերպարով ապրանքներ վաճառելով (լուսանկարներ)

Ինչպես գրում է forbes.ru կայքը,Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահ լինելու ընթացքում շատերն են փորձել գումար աշխատել՝ նրա ռեյտինգն օգտագործելով: Չնայած Պուտինը բացասաբար է վերաբերվում իր կերպարի կոմերցիալացմանը,  դրա դեմ պայքարել չի կարող: Ահա թե ինչ իրեր կարելի է գտնել ՌԴ նախագահի պատկերով:

1. ՌԴ նախագահի նկարով շապիկներ կարելի է գնել 1200-2900 ռուբլով:

2. Ռուսական կայքերում կարելի է գտնել նաև Վլադիմիր Պուտինի նկարով կոպեկներ:

Putin-apranq1

Կարդացեք նաև

3. 7500 ռուբլի արժեն Վլադիմիր Պուտինի նկարով մատանիները: Մատանիները նաև անուն ունեն. դրանք կոչվում են Putinversteher:

4. ՌԴ նախագահի պատկերով շոկոլադ կարելի է գնել 150 ռուբլով:

Putin-apranq2

5. 2011թ. նկարիչ Սերգեյ Կալենիկը նկարեց «Մարդն՝ ինչպես բոլորը» կոմիքսը, որի գլխավոր հերոսը դարձավ Վլադիմիր Պուտինը: Դրանք կարելի է գնել 350 ռուբլով:

Putin-apranq3

6. Քաղաքական մի քանի գործիչների կերպարով ստեղծվել են թեյեր. «Ես վերադառնում եմ» բովանդակությամբ գրություն է նրա ձեռքին:

Putin-apranq4

7. 13.52 դոլար արժեն Վլադիմի Պուտինի կերպարով անդրավարտիքները:

Putin-apranq7

8. Վլադիմիր Պուտինի կերպարով խմիչքի համար շշերը կարելի է գնել 900 ռուբլով:

Putin-apranq5

9. Վլադիմիր Պուտինի կիսանդրին ավելի թանկ արժե, քան Խրուշչովի և Բրեժնևի կիսանդրիները, այն կարելի է գնել 3450 ռուբլով:

10. Վլադիմիր Պուտինի կերպարով ստեղծվել են նույնիսկ աղամաններ: Դրանք 950 ռուբլի արժեն:

Putin-apranq8

11. 2013թ. Նիդեռլանդներում սկսեցին արտադրել «բռնապետական չիպսեր», որոնց վրա պատկերված է Վլադիմիր Պուտինը, Կիմ Չեն Ինը, Մուհամար Քադաֆին, Ալեքսանդր Լուկաշենկոն և այլ առաջնորդներ, որոնց կառավարման ձևը բռնապետական է անվանվել:

Putin-apranq9

12. 2014թ. Ուկրանիայում հայտնվեցին Վլադիմիր Պուտինի կերպարով զուգարանի թղթեր: Այն 128 ռուբլի արժե: Նույն արժողությամբ վաճառվում են նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կերպարով զուգարանի թղթեր:

Putin-apranq10

13. Ռուսական կայքերում կարելի է գտնել նաև   շոկոլադե արձանիկներ:

Putin-apranq11

14. Մասնագիտացված կայքերում կարելի է գնել նաև 119.95 ռուբլի արժեցող՝ Պուտինի կերպարով տիկնիկներ:

15. Տարածված ապրանք է նաև Վլադիմիր Պուտինի նկարը. դրանք վաճառվում են սկսած 1500 ռուբլուց:

16. 147.000 ռուբլով կարելի է գնել նաև Վլադիմիր Պուտինի պատկերով պատյաններ iPhone հեռախոսների համար:

Putin-apranq13

17. Վլադիմիր Պուտինի կերպարով ստեղծվել են նույնիսկ «Մատրյոշկա» խաղալիքներ:

Putin-apranq14

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս