Բաժիններ՝

Ինչպես կուլ չգնալ ձմռան հորդորներին և ինչպես դիմակայել

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ձմեռն իր ողջ ուժով փորձում է շեղել մեզ մեր բռնած ուղուց ու տանել իր ծուռումութ ոլորաններով, թելադրել իր ալարկոտության ու ընկճվածության կանոնները: Այն ազդում է մեզ վրա և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես: Պարզվում է, որ եղանակի բացասական ազդեցությունը կանանց տրամադրության և ինքնազգացողության վրա 4 անգամ ավելի ուժեղ է քան տղամարդկանց վրա:

1. Նախապես ամրապնդեք իմունային համակարգը: Մի սպասեք մի լավ հիվանդանալուն: Կարելի է վիտամինային կոմպլեքսներ ընդունել, պատվաստվել գրիպի դեմ:

2. Օգտագործեք վիտամիններով, հակաօքսիդանտներով և Օմեգա-3-ով հարուստ սնունդ: Վիտամինները գտեք սեզոնային տեղական մրգերի ու բանջարեղենի մեջ (կաղամբ, գազար, բազուկ, խնձոր, տանձ և այլն) կամ ստացեք սեզոնին ձմեռվա համար սառեցված բանջարեղեններից, հատապտուղներից, կանաչեղեն: Օմեգա-3-ը ստացեք ծովային ձկներից:

3. Ձեր սննդակարգում ավելացրեք տարբեր տեսակի բուսայուղերը: Եթե մինչև հիմա ուշադրություն չեք դարձրել դրանց բազմազանությանը, ձմեռը գործի անցնելու ճիշտ ժամանակն է: Մի մոռացեք, որ արևածաղկի և եգիպտացորենի բուսայուղերից բացի` մեր օրգանիզմին անհրաժեշտ են ձիթապտղի և կտավատի բուսայուղերը (որպես Օմեգայի պաշար):

4. Օրվա ընթացքում օգտագործեք տարբեր տեսակի տաքացնող թեյեր (իմբիրով, մեխակով): Դրանք տաքության, հանգստության, ապահովության զգացողություն կպարգևեն:

5. Ֆիզիկական ակտիվությունը ցրտի պատճառով չպետք է տուժի:

Աչքաթող չպետք է անել նույնիսկ փոքր մանրուք թվացող ձմեռային պատրաստությունները

6. Սկսեք ձեր մարմնի խնամքից հայաստանյան՝ առանց այն էլ չոր կլիմայական պայմանները ձմռանն ավելի են խստանում: Ձեր մաշկն ավելի քան երբևէ ունի խնամքի կարիք: Անհրաժեշտ է զինվել դեմքը խոնավեցնող, ձեռքերը ցրտից պաշտպանող (և այլ) քսուքներով ողջ ընտանիքի համար:

7. Ձյան տեղալու հետ մեկտեղ սկսում են ձյուն մաքրելու աշխատանքները: Բահով ձյուն մաքրելիս պետք է զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ ունեն: Այս աշխատանքը շատ վտանգավոր է հատկապես նրանց համար և կարող է հանգեցնել սրտի կաթվածի:

8. Հոգեկան հանգստությունը պահպանելու համար` ռեալ եղեք Ձեր նպատակներում, Նոր Տարվա հետ անիրականանալի երազանքներ մի կապեք: Ձեր առջև իրագործելի նպատակներ դրեք, իրագործելի ժամանակահտված որոշեք և անցեք գործի, ոչ թե ձեռքերը ծալած նստեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս